ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ռուսների համար 2013-ն ավելի վատը չէր, քան նախորդ տարին

Ռուսների համար 2013-ն ավելի վատը չէր, քան նախորդ տարին
29.12.2013 | 15:41

Սոցհարցումները ցույց են տվել, որ 2013-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ավելի վատը չէր, քան նախորդ տարին:

Քաղաքացիների շուրջ 24 տոկոսը, ընդհակառակը, դժգոհել է, որ այս տարին իրենց համար այնքան էլ բարեհաջող չէր, իսկ ուղիղ մեկ քառորդը դժվարացել է ստույգ պատասխանել:
Ռուսների շուրջ 30 տոոկսը, պատասխանելով «ինչպիսի՞ն էր անցյալ տարին ձեզ և ձեր ընտանիքի համար» հարցին, նշել է, որ 2013-ն ավելի բարդ էր, քան նախորդը, և միայն 23 տոկոսի համար է Ջրային Օձի տարին ավելի հաջող եղել, քան Վիշապի տարին:
Հարցումներն անցկացվել է դեկտեմբերի 20-24-ը 45 մարզերի 130 բնակավայրերում: Մասնակցել է 18 տարեկան 1603 քաղաքացի:
Իսկ թե ինչպիսին էր մեր հայրենակիցների համար 2013-ը, թերևս ավելորդ է նշել, միայն մաղթենք, որ 2014-ը լինի ավելի թեթև, ավելի հաջող տարի:
Գիտենք, որ գալիք 2014 թվականը չինական հորոսկոպով Կապույտ փայտե Ձիու տարի է: ՈՒրեմն, թող մեզանից յուրաքանչյուրը գտնի իր ձիուն, ով նրան կբերի խաղաղություն, երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն: Եվ թող բոլորը առողջ լինեն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ